09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Ադրբեջանի կառավարությունը առաջիկա շաբաթը ոչ աշխատանքային է հայտարարել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակով: Որոշման մասին չորեքշաբթի հայտնել է երկրի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը: Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ադրբեջանի Հանրապետության տարածքում մարտի 29-ից ապրիլի 3-ը սահմանվել է ոչ աշխատանքային օրեր նրանց համար, ովքեր աշխատում են 5-օրյա գրաֆիկով, և մարտի 30-ից ապրիլի 4-ը՝ 6-օրյա»,- նշվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Նովրուզ Բայրամով պայմանավորված առաջին աշխատանքային օրը Ադրբեջանում պետք է լիներ մարտի 29-ը: