կարևոր
1758 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-26 09:28

Ավտովթար է տեղի ունեցել Դիլիջանի ոլորաններում. կա 2 զոհ

Ավտովթար է տեղի ունեցել Դիլիջանի ոլորաններում. կա 2 զոհ

Մարտի 25-ին` ժամը 22:30-ի սահմաններում Opel մակնիշի 35 OQ 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին արդեն հայտնի Դիլիջանի մահաբեր 3-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել 4-րդ ոլորանում:

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը: