368 դիտում, 2020.03.26 09:18

Սև ծովի վրա թռիչքի ժամանակ ռադարներից ռուսական Սու-27 կործանիչ է անհետացել. ՌԴ ՊՆ

Սև ծովի վրա թռիչքի ժամանակ ռադարներից ռուսական Սու-27 կործանիչ է անհետացել. ՌԴ ՊՆ

Սև ծովի վրայով կատարած թռիչքի ժամանակ ռադարներից անհետացել է Սու-27 կործանիչը Այս մասին հայտնում է հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 25-ին՝ ժամը 20:10-ին, Թեոդոսիայից 50 կմ հեռավորության վրա: ՌԴ ռազամական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ կործանիչը իրականացնելիս է եղել պլանային թռիչք:

Նշվում է, որ օդաչուին հայտնաբերելու համար որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում Ան-26 ինքնաթիռով և Մի-8 ուղղաթիռով, Սևծովյան նավատորմի հակասուզանավային նավով, ինչպես նաև մոտակայքում գտնվող քաղաքացիական նավերի միջոցով:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը ծովն է ընկել: Օդաչուին հայտնաբերելու գործողությունները դժվարացել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

  

կիսվել նյութով -