Սև ծովի վրայով կատարած թռիչքի ժամանակ ռադարներից անհետացել է Սու-27 կործանիչը Այս մասին հայտնում է հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 25-ին՝ ժամը 20:10-ին, Թեոդոսիայից 50 կմ հեռավորության վրա: ՌԴ ռազամական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ կործանիչը իրականացնելիս է եղել պլանային թռիչք:
Նշվում է, որ օդաչուին հայտնաբերելու համար որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում Ան-26 ինքնաթիռով և Մի-8 ուղղաթիռով, Սևծովյան նավատորմի հակասուզանավային նավով, ինչպես նաև մոտակայքում գտնվող քաղաքացիական նավերի միջոցով:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը ծովն է ընկել: Օդաչուին հայտնաբերելու գործողությունները դժվարացել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: