Շարունակում ենք հանրային վայրերի և շքամուտքերի ախտահանումը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը:
«Սոցիալական պատասխանատվությունը ստիպում է, որ այս օրերին յուրաքանչյուրս կարելիի չափով նպաստենք համավարակով պայմանավորված իրավիճակի հաղթահարմանը։
Դե իսկ դու կարող ես կանխել վարակի տարածումը պարզապես #տանըմնալով»,- ասված է հայտարարությունում: