կարևոր
2183 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-26 00:00

Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ․ 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։

Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է։

Տեղեկությունը հաղորդում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում։