382 դիտում, 2020.03.25 23:23

ԱՀ տեղեկատվական շտաբը հերքում է կորոնավիրուսից մահացության դեպքերի մասին լուրերը

ԱՀ տեղեկատվական շտաբը հերքում է կորոնավիրուսից մահացության դեպքերի մասին լուրերը

Մարտի 23-ին Ստեփանակերտի հիվանդանոցում մահվան ելքով մի դեպք է գրանցվել՝ «գլխուղեղի մետաստատիկ քաղցկեղ» ախտորոշմամբ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Վերջին օրերին ֆեյսբուքի հայկական տիրույթում նոր կորոնավիրուսային վարակի տարածման վերաբերյալ տարածում են գտել ապատեղեկատվության որոշակի դրսևորումներ: Այսօր հրապարակային հարցադրումներ են հնչել առ այն, թե արդյո՞ք համապատասխանում են տեղեկություններն այն մասին, որ «ս.թ. մարտի 23-ին՝ մեկ օրվա ընթացքում, Ստեփանակերտի հիվանդանոցում գրանցվե՞լ է արդյոք թոքաբորբով հիվանդ` 60-ն անց տարիք ունեցող 4 քաղաքացու մահ»:

ԱՀ ԱՆ Հանրապետական բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ հարցադրման մեջ հնչող ցուցանիշները որևէ կապ չունեն իրականության հետ: Մարտի 23-ին հիվանդանոցում մահվան ելքով մի դեպք է գրանցվել՝ «գլխուղեղի մետաստատիկ քաղցկեղ» ախտորոշմամբ:

Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ չճշտված և կեղծ տեղեկություններ չհրապարակել։ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հավաստի և ճշգրիտ տեղեկություններին կարող եք տեղեկանալ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի տարածած պաշտոնական հաղորդագրություններից»,- ասված է հայտարարությունում:

կիսվել նյութով -