կարևոր
2333 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-25 23:06

Անգելա Մերկելի՝ կորոնավիրուսի երկրորդ թեստի պատասխանը ևս բացասական է. ՌԻԱ Նովոստի

Անգելա Մերկելի՝ կորոնավիրուսի երկրորդ թեստի պատասխանը ևս բացասական է. ՌԻԱ Նովոստի

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝  մոտ կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել։  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոսին»:

«Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի երկրորդ թեստի պատասխանը նույնպես բացասական է»,- լրատվականը մեջբերում է  կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքերը:

Նշենք, որ Մերկելը կիրակի օրվանից ինքնամեկուսացել էր տանը, երբ պարզվել էր, որ բժիշկը, որի հետ նա շփվել էր օրեր առաջ, կորոնավիրուսով է վարակվել: Երկուշաբթի նա հանձնել էր առաջին թեստը, որի պատասխանը բացասական էր եղել: