834 դիտում, 2020.03.25 22:32

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տուգանվել է 10 հազար դրամով

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տուգանվել է 10 հազար դրամով

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ  մարտի 24-ին , դստեր՝ Շուշանի 
ինստագրամում տեղադրված տեսանյութի հիման վրա ճանապարհային ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել՝ նրան տուգանելով 10 հազար դրամ:

«Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։

Պարզվեց՝ դա օրենքի խախտում է եւ նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, եւ ցավում եմ իմ այդ չիմացության համար։

Այսօր ճանապարհային ոստիկանությունը ինստագրամի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել եւ ինձ տուգանել 10 հազար դրամ։

Նաեւ սրա՛ համար ենք հեղափոխություն արել եւ այս փաստով եւս մեկ անգամ հավաստվում է, որ Նոր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ։

Եւ շնորհակալ եմ ՃՈ-ին՝ սկզբունքային աշխատանքի համար»,- գրել է նա կից հրապարակելով տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրի լուսանկարը։ 

կիսվել նյութով -