93 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Մակարովան։ ՌԻԱ նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նրա դուստրը՝ Նատալյա Բոնդարչուկը:
«Նա հեռացավ մեզանից։ Կներեք, այլևս ոչինչ դեռ ասել չեմ կարող։ Ամեն ինչ հետո։ Ես հիմա դեռ հիվանդանոցում եմ», - ասել է Բոնդարչուկը։
Աննա Մակարովան ծնվել է 1926 թվականի հուլիսի 28-ին Սիբիրի երկրամասի Տոմսկի շրջանի Տայգա քաղաքում, Նովոսիբիրսկի ռադիոկոմիտեի աշխատողներ Վլադիմիր Ստեպանովիչ Մակարովի և Աննա Իվանովնա Գերմանի ընտանիքում։
Նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, ադ թվում՝ «Երիտասարդ գվարդիա», «Աղջիկները», «Բալզամինովի հարսանիքը», «Մեռած հոգիներ»։
Նա նկարահանվել է Ներսես Հովհաննիսյանի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում (1975 թ.)՝ մանրամավորելով Վալյայի մորը՝ Նատալյա Սեմյոնովնա Գրեբեշկովա։