312 դիտում, 2020.03.25 21:44

Չորրորդ զորամիավորման վարչակազմը մասնակցել է կրակային պատրաստության գործնական պարապմունքի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Չորրորդ զորամիավորման վարչակազմը մասնակցել է կրակային պատրաստության գործնական պարապմունքի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հաստիքային զենքով կրակ վարելու հմտությունները և սպաների անհատական վարժվածության մակարդակը կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

Հրաձգությունն անցկացվել է երկու փուլով՝ կրակային դիրքերի փոփոխումով և նռնակի նետումով։ Անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ և գրանցել բարձր ցուցանիշներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ֆոտոշարք

կիսվել նյութով -