կարևոր
1516 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-25 22:50

ՀՀ ԱԱՏՄ-ին քաղաքացին նվիրաբերել է ախտահանիչ նյութեր, անհատական պաշտպանիչ դիմակներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ԱԱՏՄ-ին քաղաքացին նվիրաբերել է ախտահանիչ նյութեր, անհատական պաշտպանիչ դիմակներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին քաղաքացի Նարինե Դավթյանը նվիրաբերել է ախտահանիչ նյութեր, անհատական պաշտպանիչ դիմակներ, տեսչական մարմնի աշխատանքային գործընթացում անհրաժեշտ տնտեսական պարագաներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից:

Դրանցով համալրվել է ԱԱՏՄ գույքը, ինչն էական օժանդակություն է պետական միջոցները խնայելու առումով եւ մեծապես կարեւորվում է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերի համատեքստում։