302 դիտում, 2020.03.25 20:54

20:30-ի դրությամբ 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն. ՀՀ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

20:30-ի դրությամբ 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն. ՀՀ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 25-ի ժամը 20.30-ի դրությամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 84-ը՝ մայրաքաղաքում, 74-ը՝ մարզերում։ Այս մասին տեղեկանում ենք  Ոստիկանության ֆեյսբուքյան էջից։ 

40 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ։ Նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ։

Հիշեցնենք, որ արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում սահմանվում է տուգանք 100-200 հազար դրամ գումարի չափով:

կիսվել նյութով -