156 դիտում, 2020.03.25 20:11

Արցախի Պաշտպանության բանակում առ այսօր կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել

Արցախի Պաշտպանության բանակում առ այսօր կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել

Արցախի պաշտպանության նախարարությունն անհիմն և իրականության հետ աղերս չունեցող է համարում քաղաքացիների շրջանում շրջանառվող լուրերն առ այն, որ իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսով զինծառայողների վարակման դեպքեր, և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում, որ Պաշտպանության բանակում առ այսօր կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Սիրելի հայրենակիցներ.

Ըստ մեզ հասած տեղեկությունների, քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում առ այն, թե իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսից զինծառայողների վարակման դեպքեր:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ շրջանառվող լուրերն անհիմն են և որևէ աղերս չունեն իրականության հետ: Պաշտպանության բանակում առ այսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել:

Միաժամանակ իրազեկում ենք, որ բանակի համապատասխան ծառայությունները բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում պարբերաբար իրականացնում են համաճարակի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումներ՝ զինծառայողների շրջանում վարակի տարածումը կանխելու համար:

Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին դրսևորել պատասխանատվության բարձր գիտակցություն, զերծ մնալ երկրի պաշտպանական ոլորտի մասին սոցիալական տարբեր հարթակներում չճշտված տեղեկություններ տարածելուց և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,- ասվում է հայտարարության մեջ:

կիսվել նյութով -