324 դիտում, 2020.03.25 19:42

Ինչպե՞ս եք հիմա ապրում, ի՞նչ է կատարվում ձեր բնակավայրերում․ «Երկիր մեդիան» հայտարարում է համահայկական ֆլեշմոբ․ Գեղամ Մանուկյան

Ինչպե՞ս եք հիմա ապրում, ի՞նչ է կատարվում ձեր բնակավայրերում․ «Երկիր մեդիան» հայտարարում է համահայկական ֆլեշմոբ․ Գեղամ Մանուկյան

«Երկիր մեդիա» ՀԸ քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում յուրօրինակ ֆլեշմոբի առաջարկ է արել աշխարհի տարբեր վայրերում գտնվողներին։ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ» գաղափարի նպատակը՝ ներկայացնելն է, թե այս օրերին ինչպես են ապրում աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում Հայաստանում մեկուսացած մեր հայրենակիցները։ 
Ֆլեշմոբին միանալու համար անհրաժեշտ է կարճ տեսապատմություն նկարել և դրանք ուղարկել կապի նշված տարբերակներից որևէ մեկով։ Բոլոր պատմությունները կհայտնվեն «Երկիր ՄԵդիա» հեռուստաընկերության եթերում և կտեղադրվեն YERKIRMEDIA.am կայքում։ 

«Դիմում եմ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող ընկերներիս։
  Այս դժվար օրերին միասնության կարիք ունենք, մեկ-մեկու օժանդակելու, սփոփելու ու իրարից տեղեկություն ստանալու։ Դրանով կլինենք ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ։ Առաջարկս, խնդրանքս բոլորիդ է ուղղված։ Խնդրում եմ, ամեն մեկդ կարճ տեսապատմություն նկարի ու ուղարկի ինձ, ցանկացած ձեւով։ FB, WhatsApp, Viber, Telegram (+37491409846), e-mail gegham@yerkirmedia.am։
Այդ բոլոր պատմությունները կհայտնվեն Երկիր ՄԵդիա հեռուստաընկերության եթերում։ Չէ որ մեր կարգախոսն է՝ ԵՐԿԻՐԸ՝ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ։ Սպասում ենք Ձեր պատմույթուններին, ինչպե՞ս եք հիմա ապրում, ի՞նչ է կատարվում ձեր բնակավայրերում։ Լեզուն կարեւոր չէ։

կիսվել նյութով -