558 դիտում, 2020.03.25 19:40

ԱՀ-ում կձևավորվի աշխատանքային խումբ՝ գնահատելու հնարավոր տնտեսական ռիսկերը

ԱՀ-ում կձևավորվի աշխատանքային խումբ՝ գնահատելու հնարավոր տնտեսական ռիսկերը

Արցախի հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 25-ին անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված նոր կորոնավիրուսի պատճառով տնտեսական հնարավոր խնդիրների վերհանմանն ու համապատասխան գործողությունների նախանշմանը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Տնտեսվարողներին աջակցելու և բնակչությանն այլ ռիսկերից հնարավորինս զերծ պահելու նպատակներից ելնելով՝ Գրիգորի Մարտիրոսյանն անհրաժեշտ է համարել հստակեցնել գործողությունների ուղղությունները, իրականացվելիք միջոցառումներն ու կիրառվող գործիքները: «Հատկապես կարևորում եմ գլոբալ սպառնալիքից բխող ռիսկերը բիզնեսի համար նվազագույնի հասցնելուն ուղղված պետական աջակցության արդյունավետ  գործիքների քննարկումը՝ ինչը հանդիսանում է նաև Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականը», - նշել է պետական նախարարը:

Պետական նախարարն, ըստ ոլորտների, լսել է շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների առաջարկություններն ու իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվությունը:

Խորհրդակցության ավարտին Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ՝ հնարավոր տնտեսական ռիսկերը նախանշելու և ըստ ազդեցության հավանական ուժի` կարճաժամկետ ու երկարաժամկետ հատվածներում և առաջնահերթություններից ելնելով` հստակեցնելու դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները:

Արցախի հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանի ելույթին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ (https://drive.google.com/file/d/1JXtxccdK3sUgxuJbozOMey2k8rNrmzWO/view?fbclid=IwAR3CFtj4JD2gHaCsJzDiOcYGrVM7jM0-MInbqf-C7QN_LvZatFHGop3h4EE):

կիսվել նյութով -