162 դիտում, 2020.03.25 19:39

Տաքսու 41–ամյա ուղեւորը վարորդի հետ վիճել է, այնուհետեւ մեքենան առեւանգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս Գաջեգործների փողոցում ուղևորը առևանգել է տվյալ պահին, որպես տաքսի հանդիսացող և իրեն սպասարկող մեքենան։ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը մանրամասնում է, որ նշյալ անձը եղել է հարբած և մեքենա նստելուց, ապա որոշ ճանապարհ անցնելուց հետո վիճաբանել է վարորդի հետ։ Վերջինը՝ կանգնեցնելով մեքենան իջել է։ Ուղևորը, օգտվելով պահից, նստել է ղեկին ու դիմել փախուստի։ 
 
Ավտոմեքենան առևանգած տղամարդը անմիջապես բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Նա՝ Գաջեգործների փողոցի 41-ամյա բնակիչ է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

կիսվել նյութով -