կարևոր
1293 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-25 19:31

Կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ-թեստերը Հայաստան գալու ճանապարհին են

Կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ-թեստերը Հայաստան գալու ճանապարհին են

Կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ-թեստերը Հայաստան գալու ճանապարհին են: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանի հարցին:

«Թեստերը ճանապարհին են: Մենք ամեն օր սպասում ենք, մի խմբաքանակի նախնական առաքման ժամկետը մարտի 27-ն է, բայց գիտենք, որ համաշխարհային լոգիստիկ խնդիրներ կան բեռնափոխադրումներ հետ կապված»,- ասաց Թորոսյանը:

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: