կարևոր
2766 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-25 18:44

Առողջապահության նախարարությունը սկսել է տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը

Առողջապահության նախարարությունը սկսել է տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը

«Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը», որը մեկնարկել է մարտի 25-ից, կիրականացվի 2020-2023 թվականների ընթացքում: Այս մասին Yerkirmedia.am-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարարի հրամանով արդեն իսկ ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին, ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին, «Արթմեդ», «Էրեբունի», «Նաիրի», «Աստղիկ» բժշկական կենտրոններին, Միաքայելյանի վիրաբուժության ինստիտուտին և Վանաձորի բժշկական կենտրոնին հատկացվել է նոր սերնդի թանկարժեք հակաուռուցքային, շվեյցարական «Ֆ.Հոֆֆմանն-Լա Ռոշ» կազմակերպության արտադրության «Տրաստուզումաբ լուծույթ ե/մ ներարկման 600մգ/5մլ» դեղը: Կյանք փրկող այս դեղը ծրագրի շրջանակներում անվճար կտրամադրվի նշված կազմակերպություններում հաշվառված I-III փուլի դրական HER2/NEU կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտներին:

«Թերևս, ծրագիրը շատ սպասված էր, ուրախ ենք հայտարարելու մեկնարկի մասին:

Հուսով ենք, որ կենսական նշանակության Տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը բազմաթիվ կանանց հնարավորություն կտա վերադառնալու լիարժեք կյանքին:

Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրն այստեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ