կարևոր
1750 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-25 18:31

Թորոսյանը ներկայացրեց փակ հաստատություններում կորոնավիրուսով վարակման դեպքում նախատեսվող քայլերը

Թորոսյանը ներկայացրեց փակ հաստատություններում կորոնավիրուսով վարակման դեպքում նախատեսվող քայլերը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց այն քայլերը, որոնք նախատեսվում է իրականացնել, եթե կորոնավիրուսով վարակման դեպք հայտնաբերվի ծերանոցներում, հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում կամ այլ փակ հաստատություններում: Թորոսյանն այս մասին նշեց ԱԺ-ում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանի հարցին:

«Եթե հայտնաբերվում է որևէ հաստատված դեպք, որը չունի ախտանշաններ, մեր առաջարկն է՝ պատրաստել մեկուսացված վայրեր՝ այդ քաղաքացիներին 14 օր մեկուսացված պահելու համար: Եթե լինեն միջին և միջինից բարձր ծանրության դեպքեր, արդեն այդ անձինք կանցնեն հոսպիտալացման»,- ասաց Թորոսյանը: