ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգեց ապրիլի 22-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն ու երկրում հայտարարեց մեկ շաբաթյա վճարովի արձակուրդ՝ բոլոր ձեռնարկությունների, մասնավոր ու պետական հիմնարկների համար։
Այդ մասին նա հայտարարեց Ռուսաստանի բնակչությանն ուղղված հեռուստաուղերձի ընթացքում։ Պուտինը խոսեց նաեւ համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակի, տնտեսական հետեւանքները շտկելու ուղղությամբ ձեռնարկելիք քայլերի մասին։