կարևոր
1647 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-25 18:15

Հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներն ախտահանվում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ախտահանվում են ՀՀ տարածքում գործող բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներն ու տեխնիկան: Կորոնավիրուսի վարակի հնարավոր վտանգներից խուսափելու համար յուրաքանչյուր հերթափոխից հետո ախտահանում է իրականացվում: Մարզային փրկարարական վարչություններն ապահովված են անհրաժեշտ նյութերով և անհատական պաշտպանական միջոցներով՝ դիմակներով, ձեռնոցներով և հանդերձանքով: