կարևոր
1979 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-25 18:14

Արցախում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գրանցվել է ավելի քան 40 կամավոր

 Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հրահանգով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հավաքագրել է կամավորների խումբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Միայնակ, ծեր և հիվանդ կամ ինքնամեկուսացված քաղաքացիներին խնամելու, օգնելու անհրաժեշտության դեպքում, կամավորները հատուկ հրահանգներով կկատարեն իրենց առաքելությունը: Նախատեսվում է նաև անհրաժեշտության դեպքում նրանց ներգրավվել ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից տարվող աշխատանքներում: Մայրաքաղաք Ստեփանակերտից և Արցախի տարբեր շրջաններից արդեն գրանցվել է 45 կամավոր: Հարկ է նշել, որ շատ երիատասարդներ պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում միանալ կամավորական առաքելություն իրականացնող իրենց ընկերներին»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: