կարևոր
895 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-25 18:13

Ավտոմեքենան բախվել է գնացքին. տուժածներ չկան

Ավտոմեքենան բախվել է գնացքին. տուժածներ չկան

Մարտի 25-ին, ժամը 14:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է գնացքին. կա տուժած: Լուրը հաղորդում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 65-րդ կմ-ին «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան
 (վարորդ՝ Ռուբեն Ա., ծնված 1970 թ.) բախվել է գնացքին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: