կարևոր
1371 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-25 18:04

Կորոնավիրուսով վարակվածներին ընդունելու գործում հնարավոր է ներգրավվեն նաև մարզային հիվանդանոցները

Կորոնավիրուսով վարակվածներին ընդունելու գործում հնարավոր է ներգրավվեն նաև մարզային հիվանդանոցները

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց ընդունելու գործում հնարավոր է ներգրավվեն նաև մարզային հիվանդանոցները:
Այս մասին մարտի 25-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանի հարցին:

«Երևան քաղաքում այս պահին առանձնացված է չորս մասնագիտացված բժշկական կենտրոն՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը և Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաճյուղը: Կարող է այս խնդրի համար մարզային բժշկական հաստատություններ էլ առանձնացվեն: Այս պահին Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներում գտնվում են պացիենտներ, որոնք ախտանշաններ չունեն կամ շատ թեթև ախտանշաններ ունեն»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ եթե իրավիճակը վատթարանա, կորոնավիրուսով վարակվածների համար մահճակալները կծավալվեն արդեն ոչ բժշկական հաստատություններում: