կարևոր
1730 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-25 17:54

Կառավարությունը կաջակցի փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտին

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է․

✅Կորոնավիրուսի տնտեսական հետեվանքների չեզոքացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է երրորդ միջոցառումը փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտին աջացկելու նպատակով: Միջոցառման նպատակն է օժանդակել սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարողներիմոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը:

✅Ծրագիրն ուղղված է տնտեսավարողների համար ստեղծելու ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիություն՝ շուկաների փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու համար։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

մարտի 2020 թվականի N - Լ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության

              վարչապետ

                                                                   Ն. Փաշինյան

     2020 թ. մարտի Երևան