կարևոր
584 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-25 17:46

Զրոյացնում ենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր վարկերը, կառավարության համաֆինանսավորմամբ առաջարկելու ենք գյուղատնտեսական վարկեր․ Նիկոլ Փաշինյան

Զրոյացնում ենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր վարկերը, կառավարության համաֆինանսավորմամբ առաջարկելու ենք գյուղատնտեսական վարկեր․ Նիկոլ Փաշինյան

Վաղը կառավարությունում ծավալուն փաթեթ կընդունվի գյուղատնտեսության վերաբերյալ Այս մասի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մանրամասնելով, որ ճգնաժամի հետևանքով աշխարհում պարենը դառնալու է ամենապահանջված ապրանքներից մեկը։

«Մենք ուզում ենք զարգացման խնդիր լուծել։ Կարծում ենք, որ գյուղատնտեսության կառուցվածքի մեջ էական փոփոխություններ են պետք։ Զրոյացնում ենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր վարկերը, կառավարության համաֆինանսավորմամբ առաջարկելու ենք գյուղատնտեսական վարկեր այն ֆերմերներին և անհատներին, ովքեր ունեն վարկային պոզիտիվ պատմություն, այսինքն՝ սև ցուցակներում չեն», - ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է  սև ցուցակում հայտնվածներին, ապա ըստ վարչապետի նրանց համար ևս տարբերակներ կմշակվեն։ 
«Կառաջարվի գյուղատնտեսական կոոպերատիվներ ստեղծել , որոնց ղեկավարների համար դասընթացներ կկազմակերպեն»։

Փաշինյանը նշեց, որ բանկերի հետ կառավարության համաֆինանսավորումը կարող է ընդհուպ մինչև 70 տոկոսի հասնել։

Նա նկատեց, որ հիմա արտագնա աշխատանքի մեկնելու հնարավություն, ըստ էության, գրեթե չկա, հետևաբար կառավարությունը նպատակ ունի քաջալերել արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին ներգրավվել գյուղատնտեսության ոլորտում, ինչը կօգնի լուծել նաև պարենային ապահովության հարցը: