կարևոր
1690 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-25 16:50

Սահմանվելու են դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ

Սահմանվելու են դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած դատական համակարգի փոփոխությունների ծավալուն փաթեթը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախագծով սահմանվում է, որ ԲԴԽ-ում այսուհետ դատավորների հավակնորդների թեկնածությունները քննարկելիս հաշվի է առնվելու նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդակցական եզրակացությունը՝ հավակնորդի բարեվարքության վերաբերյալ, ինչը ենթադրում է կոռուպցիոն գործարքներում ներգրավված չլինելու ստուգում, նախկին աշխատանքային պարտականությունների կատարման վերաբերյալ եզրակացություն: Թեկնածուների հավակնորդները լրացնելու են հարցաթերթիկ՝ կապված գույքային որոշակի դրության հետ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կարող է ուսումնասիրության առարկա դառնալ: Սահմանվել է նաև գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմք: Այս գործառույթով զբաղվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: 

Բադասյանը հիշեցրել էր` նախագծով սահմանվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ հայտարարագրերի վերլուծութան ընթացում թերհայտարարագրումներ կամ խախտումներ են հայտնաբերվում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու իրավունք է ստանում: Փաթեթով առաջարկվում են մի շարք այլ փոփոխություններ ևս:

Օրենսդրական փաթեթն ընդունվեց 84 կողմ և 29 դեմ ձայներով: