կարևոր
2204 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-25 16:45

Քննչական կոմիտեն նոր խոսնակ ունի

Քննչական կոմիտեն նոր խոսնակ ունի

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռիմա Եգանյանը:

Մինչ այդ նա աշխատել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մամուլի հարցերով օգնականի պաշտոնում։

Հիշեցնենք, որ մինչեւ Ռիմա Եգանյանի նշանակումը այդ գործառույթը Արամ Ավետիսյանն էր կատարում: