կարևոր
1457 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-25 16:40

ԱԻ նախարարի հրամանով ստեղծվել են պահեստային խմբեր

ԱԻ նախարարի հրամանով ստեղծվել են պահեստային խմբեր

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարական վարչությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վերջիններս խորհրդակցությանը միացել են օնլայն տարբերակով, զեկուցել մարզերում առկա իրավիճակի և հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից կատարվող ախտահանման աշխատանքների մասին: Մինչև մայիսի 1-ը կհետաձգվեն բոլոր վարժանքները: ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը հանձնարարել է առավելագույն զգոնությամբ իրականացնել ամենօրյա հերթափոխերը, որպեսզի իրար փոխարինող խմբերը միմյանց հետ շփումներ չունենան, ինչպես նաև հաճախակի կատարվեն ջերմաչափումներ ու ախտահանումներ:

ՓԾ տնօրենը ներկայացրել է ԱԻ նախարարի հրամանը՝ համաձայն որի ստեղծվել են պահեստային խմբեր: Անհրաժեշտության դեպքում նրանք ներգրավվելու են բարդ հրդեհաշիջման կամ ՃՏՊ-ների և կենցաղային կանչերի սպասարկման գործում՝ որպես լրացուցիչ ուժեր: Փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ընդգծել է, որ վարակի տարածման հնարավոր վատագույն իրավիճակների համար մշակվում են գործողությունների հաջորդականության պլաններ, որպեսզի օպերատիվ և արդյունավետ իրականացնեն քաղաքացիների սպասարկումը: