կարևոր
1498 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-25 16:31

Հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում կտրվի

Հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում կտրվի

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը, հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Նախագիծը, հավանության արժանանալու դեպքում, հնարավորություն կտա հիմանդրամաի շահառուներ համարել նաև այն զինծառայողներին, որոնք կյանքին և առողջությանը հասցված վնասը ստացել են ոչ միայն առաջնագծում հատուկ գործողություն կատարելու կամ մարտական գործողությունների ժամանակ, այլ նաև, երբ այդ վնասը պատճառվել է այլ վայրում` կլինի զորամասում, թե թիկունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում»,- նշել էր Բալայանը:

Օրենքի փոփոխությամբ՝ հիմնադրամի շահառուների թիվը կավելանա 9-ով: