Հակառակ այս լարված վիճակին, գերծանրաբեռնված գործուենության, բուժաշխատողները փորձում են փոք ինչ թեթեւացնել իրենց առօրյան։ Ֆեյբուքյան իր էջում Շտապ օգնության աշխատակից, բուժաշխատող Սերժ Ազատյանը տեղադրել է իրենց ծանր հերթապահության ընթացքում լիցքաթափման մի քանի րոպեն ներկայացնող տեսանյութ։
«Շտապ օգնության 4րդ ենթակայանի մեր աշխատակիցները պարում էին եւ ունեին բարձր տրամադրություն, անգամ իրար ծափ էին տալիս։ Իհարկե ուրախանալու առիթ են ունեցել, քանզի նրանց տրամադրության լավ կամ վատ լինելը կախված է մարդկանց առողջական վիճակից։
Սիրելի բժիշկներ, կոլեգաներ, ձեր գործը անգնահատելի է, դուք օր ու գիշեր ծանրաբեռնված աշխատում եք հանուն մարդկային կյանքերի փրկության։ Բժիշկներ ջան արժանի եք հոտնկայս ծափահարությունների, նման պարելու եւ ուրախանալու առիթներ շատ ունենաք, քանի որ դուք եք մարդկանց բժշկող։
Հ. Գ. Եկեք մնանք տանը, օգնենք, որ բժիշկները իրենց գործը պատվով հաղթահարեն եւ միանան իրենց սիրելիներինց»,- գրել է նա։
«Երկիր Մեդիան» ևս միանում է այդ մաղթանքներին։