կարևոր
897 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-25 15:35

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել

Հանրապետության նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ հանրապետությունում արտակագ դրությամբ պայմանավորված, հաշվի առնելով Պարետի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 15 և 16 որոշումները՝ քաղաքացիներից և կազմակերպություներից Հանրապետության նախագահին և Հանրապետության նախագահի աշխատակազմին ուղղված գրությունները, դիմումները, բողոքները և հարցումները ընդունվում են բացառապես առցանց եղանակով՝ [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներով և e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով: