կարևոր
1567 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-25 14:30

Տավուշի մարզում 29-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով «Գոգդաղ» կոչվող հանդամասում կողաշրջվել է. կա 1 զոհ, 3 վիրավոր

Տավուշի մարզում 29-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով «Գոգդաղ» կոչվող հանդամասում կողաշրջվել է. կա 1 զոհ, 3 վիրավոր

Տավուշի մարզում, այսօր՝ մարտի 25-ին, ժամը 02։00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքին պատկանող «Գոգդաղ» կոչվող հանդամասում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 29-ամյա Գեւորգ Վրացյանը իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դեռեւս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը եւ կողաշրջվել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 31-ամյա Ստեփան Էվանեսյանը մահացել է, իսկ վարորդ Գ. Վրացյանն ու ուղեւորներ՝ Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչներ, 31-ամյա Նարեկ Զուրաբյանը, 31-ամյա Վարդան Վրացյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյմբերյան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Վրացյանն աշխատում է Նոյեմբերյան համայնքի համայնքապետարանում՝ որպես առաջատար մասնագետ, իսկ վիրավորներից Վ. Վրացյանը՝ «Թեղուտ» հարստացման ֆաբրիկայում՝ որպես հերթափոխի պետ։