կարևոր
1990 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-25 14:29

Ոստիկանները մեքենայում 3-րդ անձ լինելու պատճառով 92 հոգու դուրս են հրավիրել մեքենայից

Ոստիկանները մեքենայում 3-րդ անձ լինելու պատճառով 92 հոգու դուրս են հրավիրել մեքենայից

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակագ դրության ժամանակ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ընթացքում մարտի 25-ին 92 քաղաքացի, որոնք եղել են 3-րդ անձ մեքենայում՝ դուրս են հրավիրվել մեքենայից։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանը։

«Բացի ավտոմեքենաներից, նաև 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ համապատասպան գործողություններ ենք կիրառել, իսկ 16։00-ից հետո մենք կկիրառենք նոր օրենսդրությունը։ Մինչև այդ ժամը մենք կփորձենք մարդկանց ընտելացնել այդ իրավիճակին»,- նշեց Մհերյանը։

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավիճակում պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն քաղաքացիները տնից կարող են դուրս գալ միայն խիստ և կենսական անհրաժեշտության դեպքում և իրենց հետ պետք է ունենան տեղաշարժի ձևաթուղթ, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ։ Մեքենաներում պետք է լինի ոչ ավելի, քան 2 անձ՝ վարորդը ներառյալ։ Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում քաղաքացիների թիվը չպետք է գերազանցի սահմանված տեղերի քանակը։

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել: