կարևոր
872 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-25 14:17

Տեղաշարժման կանոնի խախտումների ո՞ր դեպքերում անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության

Տեղաշարժման կանոնի խախտումների ո՞ր դեպքերում անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության

Քաղաքացին ենթարկվելու է քրեական պատասխանատվության, եթե նրա կողմից տեղաշարժման խախտումը առաջացրել է այլ անձնի կամ անձանց վարակում։

 Մարտի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ  այս մասին ասաց Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը։

«Եթե անձի տեղաշարժման կանոնի խախտման  հետևանքով անզգուշությամբ գրանցվել է այլ անձի վարակում, ապա այս դեպքում վրա է հասնելու ոչ թե վարչական, այլ քրեական պատասխանատվություն։ Նախատեսել ենք այս հանցակազմի համար ծանրացնող հանգամանքներ։ Եթե խախտման հետևանքով առաջացել է երկու կամ ավելի անձի վարակում, կամ դրա հետևանքով մարդու մահ, ապա սա ևս ենթակա է լինելու քրեական պատասխանատվության»,- ընդգծեց նա։