27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող hանձնաժողովը ժամանակավորապես անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի՝ դադարեցնելով փաստաթղթերի առձեռն ընդունումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս մասին հայտարարություն է տարածել․
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թվականի թիվ 15 որոշումը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող Հանձնաժողովը վիրուսի տարածման կանխարգելման նպատակով ժամանակավորապես անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի՝ դադարեցնելով փաստաթղթերի առձեռն ընդունումը:
Տեղեկացնում եմ, որ դիմումները կարող են ուղարկվել Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի [email protected] և դիմումների ներկայացման e-request.am առցանց համակարգի միջոցով:
Հանձնաժողովում գործում է 010 58 45 29 թեժ գծի հեռախոսահամարը»,- ասված է հայտարարության մեջ: