կարևոր
830 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-25 14:13

ՔԿՀ-ներում կորոնավիրուսի հայտնաբերման դեպքում բանտարկյալն անմիջապես կմեկուսացվի

ՔԿՀ-ներում կորոնավիրուսի հայտնաբերման դեպքում բանտարկյալն անմիջապես կմեկուսացվի

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման դեպքում բանտարկյալն անմիջապես կմեկուսացվի և կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը։

«Որևէ դատապարտյալի մոտ նոր տիպի կորոնավիրուսի նախանշաններ հայտնաբերելու դեպքում նրան անմիջապես կմեկուսացնեն, որպեսզի նվազեցվի շփման մակարդակը և կանխարգելվի այլ անձնաց՝ այդ թվում ծառայողների հետ շփումը։ Նախանշաններ ունեցող դատապարտյալին կթեստավորեն, և արդյունքը դրական լինելու դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ՝ այնպես, ինչպես մյուս քաղաքացիների համար է արվում, առանց բացառության»,- նշեց Սարգսյանը։