կարևոր
1979 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-25 13:46

Մարտունու շրջանի բոլոր համայնքներում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ

Կորոնավիրուսի, գրիպի և սուր շնչառական վարակների տարածումը կանխելու, ինչպես նաև շրջանի հակահամաճարակային իրավիճակը վերահսկելու նպատակով շրջանում ստեղծված հանձնաժողովի նախագահ, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ տարվա սկզբից պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվում վերին շնչառական ուղիների հիվանդությունների տարածման կախարգելման ուղղությամբ: Ելնելով շրջանում գրիպի և սուր շնչառական վարակների արձանագրված դեպքերից, ԱՀ առողջապահության նախարարի հրամանով, քլորամինի և քլորակրի լուծույթներով, երկու օրվա ընթացքում, ամբողջությամբ ախտահանվել են դպրոցներն ու մանկապարտեզները:Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 

Շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը, տեղակալ Վադիմ Դանիելյանը, ԱՀ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Մարտունու շրջբաժնի պետ Նորայր Լալայանը, ԱՀ ԳՀ ՍԱՊԾ որակի և օպերատիվ հսկողության տեսչության գլխավոր մասնագետ Նիկոլայ Բաբաջանյանը, Մարտունու փոխքաղաքապետ Էդիկ Ավանեսյանը շրջայց են կատարել շրջկենտրոնում, եղել առևտրի և սպասարկման կետերում, ծանոթացել բնակչության իրազեկվածությանը և տվել մի շարք ցուցումներ:
Շրջկենտրոնի ավտոկայանի հարակից տարածքում կատարվել են քլորամինով մեքենաների ախտահանման աշխատանքներ: Ախտահանվել է թվով 18 փոքր տաքսի, 6 միկրոավտոբուս:
Շրջվարչակազմի կողմից ԱՀ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Մարտունու շրջբաժնին տրամադրվել է սպիրտ և գլիցերին, պատրաստվել են բավարար քանակությամբ ալկոհել՝ ձեռքերի մշակման համար և 70 տոկոսանոց սպիրտ՝ որոշ ախտահանման աշխատանքներ կատարելու նպատակով, որը բաժանվել է համայնքներին և պետական հիմնարկ-ձեռնարկությունների մի մասին: Համայնքներին բաժանվել է նաև այլ ախտահանիչներ:
Կորոնավիրուսի, գրիպի և սուր շնչառական վարակների տարածումը կանխարգելելու, ինչպես նաև շրջանի հակահամաճարակային իրավիճակը վերահսկելու նպատակով շրջանում և համայնքներում ստեղծվել են հանձնաժողովներ: Շրջանային հանձնաժողովի անդամները համայնքներում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների անցկացման նպատակով շրջայցով եղել են բոլոր համայնքներում, հանդիպել համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, աշխատակազմերի, բուժկետների աշխատակիցների հետ, ծանոթացել տեղում իրականացվող նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև իրազեկել հետագա անելիքների մասին: Հանձնաժողովի անդամները եղել են նաև համայնքների բոլոր առևտրի, գեղեցկության և այլ սրահներում, վարսավիրանոցներում, ցուցումներ տվել աշխատողներին:Այցերի ընթացքում համայնքապետարաններին բաժանվել են ալկոհել, սպիրտ և այլ ախտահանիչներ: Այսօրինակ այցերը պարբերաբար կրկնվելու են: