կարևոր
873 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-25 13:35

ՔԿՀ-ներում որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

ՔԿՀ-ներում որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Քրեակատարողական հիմնարկներում որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական:

Այս մասին մարտի 25-ին ՀՀ ազգային ժողովի նիստում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Քրեակատարողական հիմնարկներում որևէ թեստ, որ անցկացվել է, դրական արդյունք չի տվել, բոլոր թեստերը բացասական են եղել: Մինչ այս պահը որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուսով վարակվածության դեպք չի հաստատվել, բոլոր կասկածելի դեպքերը թեստավորվել են»,- ասաց Բադասյանը:

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը: