կարևոր
1747 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-25 16:48

Գրավը կդառնա խափանման առանձին միջոց

Գրավը կդառնա խափանման առանձին միջոց

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով  գրավը դառնում է խափանման առանձին միջոց:

 Կառավարության օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է իրավակիրառ պրակտիկայում երկար ժամանակ քննարկված գրավը՝ որպես կալանքին այլընտրանքային խափանման միջոց ինստիտուտը բացառելու համատեքստում: Նախագծի հիմնական գաղափարն այն է, որ գրավը լինի խափանման առանձին տեսակ, առանձին միջոց, և հնարավորինս բացառենք ազատազրկման հետ կապված խափանման միջոցի կիրառումը պրակտիկայում»,- ասաց Բադասյանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 112 կողմ և 1 դեմ ձայնով:

Ի դեպ, Ազգային Ժողովն օրենսդրական այս փոփոխույթունը կատարում է Սահմանդրական դատարանի որոշման արդյունքում։