կարևոր
2271 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-25 13:10

2021թ. իմ նպատակները չեն փոխվի և կանեմ ամեն ինչ Օլիմպիական ոսկե մեդալը նվաճելու համար. Արթուր Ալեքսանյան

Посмотреть эту публикацию в Instagram

Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին։ Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր ոսկի բերելու անսասան կամքով, սակայն մարդն ինձ համար գերագույն արժեք է և մենք բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն. անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ 2021թ. իմ նպատակները չեն փոխվի և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար։ Առողջ եղեք։

Օլիմպիական խաղերի, Եվրոպայի հնգակի ու աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել «Ինստագրամի» իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին։ Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր՝ ոսկի բերելու անսասան կամքով, սակայն մարդն ինձ համար գերագույն արժեք է և մենք բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն. անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար։ 

Վստահեցնում եմ ձեզ, որ 2021թ. իմ նպատակները չեն փոխվի և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար։ Առողջ եղեք»,- նշել է Հայաստանի թվով 14-րդ օլիմպիական չեմպիոնը։