կարևոր
1358 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-25 12:15

Այս պահին Ուկրաինայից Հայաստան է մեկնել 62 ուղևոր․ Տիգրան Սեյրանյան

SkyUp ուկրաինական ընկերության չարտերային չվերթով այս պահին Ուկրաինայից Հայաստան է մեկնել 62 ուղևոր (թվերը նախնական են)։ Նրանց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։