08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 24-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, ծեծի՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման և փաստաթղթի կեղծիքի՝ 3-ական, յուրացման կամ վատնման, շորթման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական, հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելու, պոռնկագրական նյութեր տարածելու, գրավատուին վնաս պատճառելու և սնանկության ընթացքում անօրինական գործողությունների, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման և ֆիզիկական ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: