կարևոր
1162 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-25 10:07

Հայաստանում ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 265 դեպք կա

Հայաստանում ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 265 դեպք կա

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք: Աս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստավորված անձանցից 1238-ը բացասական է եղել:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ը ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: