կարևոր
1432 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-25 09:54

Վթար՝ Շինարարների և Աբելյան փողոցների խաչմերուկում․ կան տուժածներ

Վթար՝ Շինարարների և Աբելյան փողոցների խաչմերուկում․ կան տուժածներ

Մարտի 24-ին, ժամը 20:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների և Աբելյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արազ Ա.) և «Dodge Caliber» (վարորդ՝ Հրանուշ Մ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Տաթև Ս.-ն (ծնված 1979 թ.) և Նարեն (ազգանունը չի հաջողվել պարզել) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: