կարևոր
1336 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-25 09:31

Մարտի 25-ին սպասվող հոսանքազրկումների մասին

Մարտի 25-ին սպասվող հոսանքազրկումների մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝

11։00-17։00 Չեխովի փ․ 14, 16 շենքերը, Չեխովի փ․ 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Ներքին Պտղնի գյուղը մասնակի,

Գեղարքունիքի մարզում՝

10։30- 13։30 Լիճք համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

11:00-13:00 Գավառ քաղաքի Դեմիրճյան, Օգոստոսի 23 փողոցները, զինկոմիսարիատը, մարզային ոստիկանության վարչությունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Տավուշի մարզում՝

11:00-13:00 Իջևան քաղաքի Երևանյան փողոցի «Վիվասել-ՄՏՍ» ընկերության սպասարկման կենտրոնը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: