Շախմատի համաշխարհային Օլիմպիադան ևս այս տարի չի անցկացվի: Այս մասին հայտնում է շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն:
Համաշխարհային Օլիմպիադան պետք է անցկացվեր օգոստոսի 5-17-ը՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Բայց ՖԻԴԵ-ն որոշել է այս տարվա փոխարեն Օլիմպիադան անցկացնել 2021 թվականին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաստատվել էր, որ այս տարի չեն կայանա նաև Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Բոլոր հետաձգումների պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: