կարևոր
1461 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-24 21:02

ՀՀ ԱԱԾ-ն դադարեցնում է քաղաքացիներից գրությունների առձեռն տարբերակով ընդունման գործընթացը

ՀՀ ԱԱԾ-ն դադարեցնում է քաղաքացիներից գրությունների առձեռն տարբերակով ընդունման գործընթացը

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուս վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն:

«Հորդորում ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am կամ էլ-փոստերի միջոցով՝ [email protected][email protected], ինչպես նաև ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջին»,- ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ: