կարևոր
2322 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-24 20:56

Երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ և հորդորել ՀՀ քաղաքացիներին բնակարաններից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, հետևել պարետի ցուցումներին:

Մասնավորապես, բնակչությանը կոչ է արվել՝
- խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.
- բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.
- խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։